Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքի բնակարան կտրամադրվի

bnakaran-ansharj-huyq

Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքի կապահովենք բնակարաններով՝ այդպիսով լուծելով մեր հայրենակիցների մինչև օրս չլուծված 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:

Այդ մասին այսօր հայտնի դարձավ Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան էջից։

“Շուրջ 1,5 մլդ դրամ արժողությամբ ծրագիրը ներկայացվել և իրականացվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության կողմից։ Ծրագրով նախատեսվում է
Սահմանել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները.
Վկայագրերի տրամադրումն իրականացնել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով.
Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանել 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.

‼️Նշեմ, որ սա Արբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային ապահովության խնդրի լուծման գործընթացի առաջին փուլն է։ Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը` նպատակահարմար է համարվել այն իրականացրել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակներում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության և փուլերի` մշակելով առանձին համապատասխան ենթածրագրեր, որոնց լուծումն ավելի իրատեսական է:

Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը և ապահովվում մեր հայրենակիցներա արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական իրավունքը։,- գրել է Սուրեն Պապիկյանը:

Դիտումների քանակը: 4426
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին