Ձերբակալվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը

big_ba858d57f3e94588ed498fcee836b98d

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել լիազորությունները չարաշահելու համար՝ նա ձերբակալվել է:

Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության մամուլի կենտրոնից:

Ըստ տվյալնների՝ Արթուր Տոնոյանը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, միջամտել է ոստիկանության ավտոմեքենաների համարանիշների մատակարարման մրցույթի գործընթացին: Նա նաև ձեռնարկել է կանխամտածված գործողություններ` կանխելով մեկ ընկերության մուտքը հայկական շուկա և դրանով իսկ ամրապնդելով մյուսի մենաշնորհային դիրքը:

Հարուցվել է քրեական գործ, Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով։

Նոյեմբերի 21-ին Արթուր Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Հետաքննությունը շարունակվում է:

Դիտումների քանակը: 5239
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին