Խոշոր հրդեհ Երևանում

21167763

Նոյեմբերի 21-ին, ժամը 13: 46-ին, “911” ծառայությունն ահազանգ է ստացել, որ Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում երկհարկանի շենքի տանիքը  բռնկվել է:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարների չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբան — հրահանգիչը:

Ժամը 14: 10-ի դրությամբ հրդեհին նշանակվել է բարդության երկրորդ կարգ: Կանչվել են լրացուցիչ ուժեր: Հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի փրկարար վարչության ևս 4 մարտական հաշվարկ:

Հրդեհը բռնկվել է «Դոլմամա» ռեստորանի տանիքում։

Դիտումների քանակը: 4747
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին