Ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը կլուծվի

Զարուհի Բաթոյան

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ մասնավորապես ասվում է, որ եկող շաբաթ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվելու է որոշման նախագիծ՝ ամենաանապահով ընտանիքների և անձանց կյանքում երկար սպասված փոփոխությունը բերելու նպատակով: Նախագիծը բաղկացած կլինի երկու կարևոր առաջարկներից.

1. հնարավորություն տալ որոշակի բնակության վայր և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին սոցիալական աջակցության պետական ծրագրերից (այդ թվում նաև ընտանեկան, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն) օգտվելու համար,

2. պարզեցնել Համակարգում հաշվառված ընտանիքների բնակության վայրի փոփոխության հետ կապված սոցիալական իրավունքների իրացման ընթացակարգերը` ընտանիքին հնարավորություն տալով այդ նպատակով դիմելու նոր բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին):

«Սրանով կլուծվի հատկապես ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը, քանի որ նրանցից շատերն ապրում են առանց հաշվառման, նույնիսկ բնակության համար չնախատեսված կառույցներում, ամենից շատ են զգում աջակցության կարիք, սակայն դուրս են մնում պետության հոգածությունից: Այսուհետ նրանք ևս կընդգրկվեն նպաստի համակարգում, իսկ մեր աջակցությունը կդառնա ավելի հասցեական»,- նշել է նախարարը:

Ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը կլուծվի

Դիտումների քանակը: 4673
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին