Հոկտեմբերի 28-ից մեկնարկում է բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագիրը

Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ուղղված աջակցության նոր ծրագրի շրջանակում դիմումները կընդունվեն հոկտեմբերի 28-ից։ Կարդալ ավելին

Աջակցության նոր միջոցառում` արցախցիների համար

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ ՀՀ կառավարությունն իրականացնում է Արցախի քաղաքացիների աջակցության նոր միջոցառում։ «Շրջանառության մեջ է դրվել Կառավարության որոշման նոր նախագիծ, որով նախատեսվում է 4 ամիս ժամկետով ամսական 50,000 դրամ (սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար) աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիներին։ Նախագիծն ընդունվելու դեպքում՝ սեպտեմբեր ամսվա համար գումարը կվճարվի հոկտեմբերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Աղբյուրը նաև նշում է, որ միջոցառման շահառուներն են նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած՝ 2021թ. սեպտեմբեր - դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ ԱՀ-ում գտնվող երեխաները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 65 տարեկան կանայք, ովքեր չեն հանդիսանում ՀՀ կամ ԱՀ կենսաթոշակառու։ Շահառուները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում։ «Աջակցությունը նշանակվելու է առցանց ներկայացված դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով։ Դիմումները ներկայացնելու ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել է նախարարությունը իր տարածած հաղորդագրության մեջ։

68 հազարները հասանելի կլինեն մեկ-երկու օրվա ընթացքում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ 4 ամիս ժամկետով 68,000 դրամ սոցիալական աջակցության ծրագրի վերջին ամսվա՝ հունիսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է։ Կարդալ ավելին

Ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը կլուծվի