Աջակցության նոր միջոցառում` արցախցիների համար

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ ՀՀ կառավարությունն իրականացնում է Արցախի քաղաքացիների աջակցության նոր միջոցառում։

«Շրջանառության մեջ է դրվել Կառավարության որոշման նոր նախագիծ, որով նախատեսվում է 4 ամիս ժամկետով ամսական 50,000 դրամ (սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար) աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիներին։ Նախագիծն ընդունվելու դեպքում՝ սեպտեմբեր ամսվա համար գումարը կվճարվի հոկտեմբերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը նաև նշում է, որ միջոցառման շահառուներն են նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած՝ 2021թ. սեպտեմբեր — դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ ԱՀ-ում գտնվող երեխաները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, մինչև 65 տարեկան կանայք, ովքեր չեն հանդիսանում ՀՀ կամ ԱՀ կենսաթոշակառու։ Շահառուները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում։

«Աջակցությունը նշանակվելու է առցանց ներկայացված դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով։ Դիմումները ներկայացնելու ժամկետների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել է նախարարությունը իր տարածած հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 8519
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Մեկ պատասխան “Աջակցության նոր միջոցառում` արցախցիների համար”-ին

  1. 1

    Dimum inchpes grem

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին