68 հազարները հասանելի կլինեն մեկ-երկու օրվա ընթացքում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ 4 ամիս ժամկետով 68,000 դրամ սոցիալական աջակցության ծրագրի վերջին ամսվա՝ հունիսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է։ Հաղորդագրությունում նշված է.

《Հարգելի՛ արցախցիներ,

Տեղեկացնում ենք, որ 4 ամիս ժամկետով 68,000 դրամ սոցիալական աջակցության ծրագրի վերջին ամսվա՝ հունիսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է։

Աջակցությունը դեռևս չստացած քաղաքացիների քարտային հաշիվներին դրամական փոխանցումները հասանելի կլինեն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության կողմից 4 ամիս ժամկետով տրվել է սոցիալական աջակցություն՝ ամսական 68,000 դրամի չափով》։

Դիտումների քանակը: 4249
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին