ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներն անդրադարձել են Սյունիքին և Արցախին վերաբերող հարցերին

large

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր զրուցել են հեռախոսով։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Դաշնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեությանը, հայկական բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումներին, ինչպես նաև Սյունիքում անվտանգային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»,– նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ ՊՆ–ի` Վաղարշակ Հարություննյանն ու Սերգեյ Շոյգուն անդրադարձել են նաև ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող առաքելության ընթացքին:

Դիտումների քանակը: 4178
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին