Արցախի ՄԻՊ-ը arcakh24.info-ի գլխավոր խմբագրի գրությանը սեփական նախաձեռնությամբ արձագանքել է

Գեղամ Ստեփանյան

ԱՀ ՄԻՊ-ի պաշտոնական էջը հաղորդագրություն է տարածել, որ համաձայն 2021թ. ապրիլի 04-ին arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանի ֆեյսբուքյան էջում տեղադրած հրապարակման Արցախի մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել։

ՄԻՊ-ը մեկնաբանելով Եգանյանի հրապարակային հաղորդագրությունը գրում է, որ ԱՀ ԱԺ պատգամավորի մերձավորի կողմից Եգանյանի և նրա ընտանիքի հասցեին հնչեցվել են սպառնալիքներ և հայհոյանքներ, որից հետո վերջինս դիմել է ԱՀ ոստիկանություն, սակայն նույնիսկ իրավապահ մարմիններին դիմելուց հետո տվյալ անձը շարունակում է անհանգստացնել վերջինիս ու իր ընտանիքի անդամներին:

ՄՒՊ-ը նշում է, որ հաշվի առնելով Եգանյանի հրապարակման մեջ ներկայացված փաստերը, ինչպես նաև ԱՀ ոստիկանության կամ ԱՀ ոստիկանության առանձին աշխատակիցների գործողությունները (անգործությունը) ենթադրաբար հանգեցրել են մարդու սահմանադրական իրավունքների առերևույթ խախտումների և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 15-րդ հոդվածով և 19-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկում arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ:

Դիտումների քանակը: 4525
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին