Մաճկալաշենի գերեվարված բնակիչը Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել

Screenshot_20210726-215801_Gallery

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի փոխանցմամբ ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին փոխանցված Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչն ադրբեջանցիների կողմից ծեծի է ենթարկվել։

«Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը: Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը:

Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին: Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»,- գրել է Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում:

Դիտումների քանակը: 4175
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին