Զինվորը եղել է զորամասի կրակային դիրքում

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինվոր է զոհվել։

«Հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը»,- ասված է ՊԲ հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ Քնչական կոմիտեն հայտնում է, որ զինվորը եղել է զորամասի կրակային դիրքում, իսկ հրազենային վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ շրջանում։

«Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք»,-գրում է ՀՀ Քնչական կոմիտեն հավելելով, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Դիտումների քանակը: 4044
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին