Մաճկալաշենցի գերեվարված հովիվը վերադարձվել է

pastuh_i_stado

Առավոտյան կորած անասունների որոնման ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում գերեվարված Արտակը վերադարձվել է. նա հիմա եղբոր հետ միասին գալիս է գյուղ։ Այդ մասին հաղորդում է Մաճկալաշեն գյուղի ֆեյսբուքյան էջը։

Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանի փոխանցմամբ Արտակը բուժզննում է անցել Ստեփանակերտում։

Հիշեցնենք, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջից հայտնել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկի գերեվարման մասի ահազանգ է ստացվել։

Դիտումների քանակը: 4118
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին