Որակազրկել են Հայաստանը չհարգելու համար

Չհարգողը

Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովը պարգևատրության արարողության ընթացքում Հայաստանի օրհներգի ժամանակ իջել է պատվո հարթակից:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և Ջաֆարովը որակազրկվել է, զրկվել մեդալից ու հեռացվել։ Տեղի է ունեցել նոր պարգևատրություն։ Այդ մասին հայտնում են ՀԸՖ-ի մամուլի ծառայությունից։

Որակազրկել են Հայաստանը չհարգելու համար

Հայկ Պապիկյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 10։0 հաշվով հաղթելով լատվիացի Վիլիամս Լուտկևիչսին։ Քառորդ եզրափակիչում նա 10։0 հաշվով հաղթել էր մոլդովացի Պավել Անդրուսկային։ Կիսաեզրափակիչում 12։2 հաշվով պարտության էր մատնել հունգարացի Մարցել Նագիին։

Եզրափակչում հայ մարզիկը 3։2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովին։

Դիտումների քանակը: 4082
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին