«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը չի ցուցադրվելու Ղազախստանում

Բիշքեկում ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի Արցախի մասին պատմող ֆիլմը չեղարկվել է։ Այդ մասին հաղորդում է Report լրատվական գործակալությունը։

Տեղեկացնենք, որ Բիշկեկի Կինոյի տանը հուլիսի 8-ին նախատեսված էր Ֆրանսիայի, Հայաստանի և Բելգիայի արտադրության «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ցուցադրությունը, որը նկարահանվել էր դեռ 2020 թվականին։

Աղբյուրի փոխանցմամբ Ղրղզստանում ադրբեջանցիների հասարակական միավորման նախագահ Ազիզաղա Ալիևը հայտնել է, որ ֆիլմի ցուցադրությունը չի կայանա ադրբեջանական համայնքի պահանջով։

Հիշեցնենք, որ կինոնախագիծը ստացել էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի (CNC), Eurimages, Wallonie-Bruxelles, Région Nouvelle-Aquitaine, Hubert Bals Fund, Région Occitanie, Procirep հիմնադրամների աջակցությունը։

Դիտումների քանակը: 3955
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին