Շուշի մեկնելուց հրաժարվել են Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները

Շուշի

Ադրբեջանի կառավարության հրավերով երեկ` հուլիսի 10–ին, Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում ընդգրկվալ չէին երեք տերությունների՝ ԱՄՆ – ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ Այդ երկրների դեսպանները չեն ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և հրաժարվել են մեկնել Շուշի։

Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվական գործակալությունները` տեղի ունեցածն անվանելով «դեմարշ» և մեղադրելով վերջիններիս «հայամետ» դիրքորոշման մեջ։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելել են 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանին հանձնված Շուշի և Կատարոտ (Ջդրդուզ):

Այցելուների թվում են Թուրքիայի, Պակիստանի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Իսրայելի, Բելառուսի, Ուկրաինայի և այլ երկրների դեսպանները, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում է minval.az-ը, այցի նպատակն է Շուշի քաղաքում իրականացվող «վերականգնման և վերակառուցման աշխատանքներին, ադրբեջանցի ժողովրդի ազգային-մշակութային ժառանգությանը» ծանոթանալը:

Դիտումների քանակը: 4904
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին