Իրանը ռազմածովային զորավարժություններ է մեկնարկել Կասպից ծովում

Զորավարժություն

Այսօրվանից Իրանի Իսլամական Հանրապետությունը Կասպից ծովում սկսել է «Շարունակական անվտանգություն-1401» զորավարժությունները։ Այդ մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը:

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ Համզե Ալի Կավանին հայտարարել է, որ Իրանը Կասպից ծովում ամեն տարի անց են կացվում «Շարունակական անվտանգություն» զորավարժությունները:

Վերջինիս խոսքով՝ այս տարի զորավարժություններին մասնակցում են հրթիռակիր նավեր, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Ամենամյա զորավարժությունների նպատակն է զորամիավորումների փոխգործակցության մշակումը և փորձի փոխանակումը:

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալը նաև նախազգուշացրել է, որ Թեհրանը թույլ չի տա խախտել անվտանգությունը Կասպից ծովում: Նա Կասպից ծովը կոչել է խաղաղության և բարեկամության ծով հարևան երկրների միջև և հավելել. «Մենք որևէ մեկին թույլ չենք տա խախտել այս ծովի կարգն ու անվտանգությունը»։

Դիտումների քանակը: 4009
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին