Հայտնի են Հայաստան վերադարձած 8 հայ գերիների անունները

Գերիների վերադարձը տեղի է ունեցել փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը ներկայացնելով հայրենիք վերադարձաձ 8 հայ ռազմագերիների անունները։ Նրանք են`
1.️ Տարզյան Սարգիս
2.Բալայան Վարդգես
3.Պետրոսյան Արմեն
4.Բաբայան Արթուր
5.Սարգսյան Հմայակ
6.Գալոյան Գուրգեն
7.Կյուրեղյան Գրիգոր
8.Մալոյան Վաղարշակ

Ավելի վաղ ադրբեջանական մամուլը հայտնել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի` հղում կատարելով Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովին:

Հայտնի է, որ նրանց մի մասը զինծառայողներ են, որոնք գերեվարվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ի բախման ժամանակ։

Դիտումների քանակը: 4173
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին