Հայտնի են Հայաստան վերադարձած 8 հայ գերիների անունները

Գերիների վերադարձը տեղի է ունեցել փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը ներկայացնելով հայրենիք վերադարձաձ 8 հայ ռազմագերիների անունները։ Նրանք են` 1.️ Տարզյան Սարգիս 2.Բալայան Վարդգես 3.Պետրոսյան Արմեն 4.Բաբայան Արթուր 5.Սարգսյան Հմայակ 6.Գալոյան Գուրգեն 7.Կյուրեղյան Գրիգոր 8.Մալոյան Վաղարշակ Ավելի վաղ ադրբեջանական մամուլը հայտնել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի` հղում կատարելով Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովին: Հայտնի է, որ նրանց մի մասը զինծառայողներ են, որոնք գերեվարվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ի բախման ժամանակ։