Արցախում նշանակվել է նոր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Այսօր հայտնի դարձավ, որ Լուսինե Ղարախանյանը` համաձայն իր դիմումի, ազատվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից և նշանակվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական:  Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Համաձայն աղբյուրի ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը:

Տեղեկացնենք, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով վաղաժամկետ դադարեցվել են Ստեփանակերտի օդանավակայանի գործադիր տնօրեն Էրիկ Օհանյանի լիազորությունները։ Ընկերության գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են գործադիր տնօրենի տեղակալ Մարատ Գենադիի Հակոբյանին:

Դիտումների քանակը: 3947
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին