Երևանում ԱՄՆ ԶՈՒ ներկայացուցիչներն աշխատաժողով են անցկացրել

Աշխատաժողով

ՀՀ-ի և ԱՄՆ–ի զինված ուժերի ներկայացուցիչները Երևանում կայացած աշխատաժողովի ընթացքում քննարկել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այդ մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից:

«Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են ՀՀ զինված ուժերին օգնելու և գործընկերների հետ փոխգործակցելիության մեծացման հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցերը»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Երևանում ԱՄՆ ԶՈՒ ներկայացուցիչներն աշխատաժողով են անցկացրել

Նշվում է նաև, որ աշխատաժողովը կայացել է անցյալ շաբաթ Երևանում։ Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտի ներկայացուցիչները:

Դիտումների քանակը: 3644
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին