Հայ զինվորի մահն ընդգծում է զսպվածության անհրաժեշտությունը. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն

Միացյալ Նահանգները սգում է մարտի 7-ին հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահը։ Այդ մասին գրում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը։

Աղբյուրը նշում է, որ այդ ողբերգական մահն ընդգծում է զսպվածության, վիճելի սահմանամերձ տարածքներում ուժերի՝ միմյանցից հեռու մնալու և դիվանագիտական ակտիվ փոխգործակցությամբ բոլոր խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:

«Կողմերին կոչ ենք անում հումանիտար հարցերում առաջընթացի քայլեր իրականացնել, ինչպիսիք են բոլոր գերիների ազատ արձակումը, տեղեկատվության փոխանակումն անհետ կորածների ճակատագիրը բացահայտելու համար, ականազերծումը և մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության ուղղությամբ առաջ շարժվելը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրից տեղեկանում ենք նաև, որ ԱՄՆ-ն այս տարի 5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Հայաստանում և Ադրբեջանում հակամարտություններից տուժած բնակչությանն աջակցելու համար: Բացի այդ, ԱՄՆ-ն վստահեցնում է, որ հավատարիմ է մնում Հարավային Կովկասի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքով Երասխում պայմանագրային զինծառայող Հրաչ Մանասարյանն էր զոհվել. ևս մեկ զինծառայող վիրավորվել էր։

Դիտումների քանակը: 3942
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին