Կապան-Ճակատեն ավտոճանապարհին ադրբեջանական կողմն այս գիշեր մաքսակետ կտեղադրի. ՀՀ ԱԱԾ

20211114_234358

Նոյեմբեր 15-ին՝ կեսգիշերից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։ Նման հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը:

«Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ, հավաստիացնում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ երեք օր առաջ Հայաստանի իշխանությունը հայտարարել էին, որ ադրբեջանական կողմը որոշել է Գորիս-Կապան ճանապարհի՝ իրենց կողմից վերահսկվող` «Էյվազլիի» հատվածում մաքսային ու անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ադրբեջանում օգոստոսից ճանապարհի այդ հատվածում մաքսային տուրքեր է գանձում իրանցի վարորդներից։

Հայաստանը նաև հայտարարել է, որ ինքը նույնպես` ըստ անհրաժեշտության, մաքսային, անձնագրային հսկողության կետեր կտեղադրի, իսկ այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին հորդորում է օգտվել Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ճանապարհից, որը «շահագործման» է հանձնվել նախորդ շաբաթ։

Դիտումների քանակը: 3730
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին