Բողոքի ակցիա Արցախում ի պաշտպանություն Նորայր Միրզոյանի

received_419183469739193

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղի է ունեցել հերթական բողոքի ակցիան: Այս անգամ arcakh24.info լրատվական կայքի խմբագիր Մարատ Եգանյանի նախաձեռնությամբ հայտարարվել էր բողոքի ակցիա ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող Նորայր Միրզոյանի։ Ակցիայի մասնակիցները «Այսօր մենք բոլորս ենք ՆՈՐԱՅՐ ՄԻՐԶՈՅԱՆ» կոչով ժամը 20։20-ից մինչև 20։30-ը փակել էին Ստեփանակերտի Ազատության հրապարակից դեպի Ազատամարտիկների պողոտա տանող ճանապարհը։

Ակցիայի մասնակիցները տեղեկացրել էին, որ դա նախազգուշացում է։ Եթե Նորայր Միրզոյանը շարունակի մնալ անազատության մեջ, ապա հավաքները կլինեն տևական ու լայնամասշտաբ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան Շուշիի մոտ` Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, ԱՀ քաղաքացի Նորայր Միրզոյանը նռնակ էր նետել թշնամական անցակետի ուղղությամբ, ինչի հետևանքով ըստ պաշտոնական ադրբեջանի վիրավորվել են 3 ադրբեջանցի։ Պայթյունից հետո թշնամին անկանոն կրակահերթ է բացել հայկական ավտոմեքենաների ուղղությամբ։

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը երեկվա միջադեպը դիտարկել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակի՝ հրադադարի հաստատումից ի վեր մեկ տարվա ընթացքում Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հանցանքերն անպատիժ թողնելու, Արցախի ժողովրդի իրավունքների պարբերաբար ու նպատակային խախտումների և ժողովրդին հոգեբանական ահաբեկման ենթարկելու ամբողջական համատեքստում։

Դիտումների քանակը: 6909
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին