Ահա թե ինչպես են ներքին և արտաքին թուրքերը հայաթափում Արցախը

2020

Այն ինչ կատարվում է հիմա մեր իրականության մեջ՝ հետևանքն է մեր ոչ կոմպիտենտ իշխանության։ Հիշեցնեմ Մարտունիի դեպքերը, երբ քաղաքացիներն ահազանգում էին, որ հայկական հեռախոսահամարներից կապ էին հաստատում իրենց հետ մերձբալթյան թուրքերն ու առաջարկում վաճառել տներն իրենց և հեռանալ այդտեղից, որովհետև մեկ է դա իրենցը չէ ու այսպես, թե անյպես իրենցը չի լինելու, ու եթե հիմա չվաճառեն, հետագայում կխլեն իրենցից։ Ու այսքանից հետո տևական ժամանակ ոչ մի հստակ գործողություն ԱԱԾ-ի կողմից՝ խուճապը կանխելու համար։ Ոչ մի կոնկրետ պաշտոնական արձագանք կամ թեկուզ կոչ Արայիկ Հարությունյանի կողմից։

Դրան հաջորդեց Խրամորթում այլ ահաբեկչական ակտ, որտեղ բարձրախոսով նորից տեղեկացնում էին նպատակային առումով էլի նույնը, բայց տեքստային առումով մի փոքր փոփոխված, հետևյալ խոսքերը՝ «թողեք ու հեռացեք, կամ էլ ենթարկվեք Ադրբեջանի օրենքներին»։ Բացի երկու հանրապետությունների ՄԻՊ-երի ու որոշ պատգամավորների, ոչինչ չփոխող, Խրամորթ այցից այլ երևելի գործողություն տեսանելի չէր։

Դրան հաջորդեց նույն սցենարը՝ արդեն Նոր Շենում։ Այնուհետև ահաբեկչական ակտերին փոխարինման եկան Խրամորթի ուղղությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցները, իսկ վերջերս նույնիսկ կիրառել են նաև ականանետներ։

Վերոնշյալ թվարկածներն տևական անգործության ծիլերն են` որոնք արագ տարածվում են։ Ու դեռ հարց է՝ ինչեր են մեզ սպասվում, ու որ ուղղություններով, այս ոչ կոմպիտենտ իշխանության կառավարման ժամանակաշրջանում։

Հետպատերազմյան սկզբնական շրջանում Արցախում ջուր չկար, այնուհետև լույսերն ու համացանցն անջատելն էին բնավորության գիծ դարձրել, հիմա էլ արդեն գազ չկա։ Հետաքրքիր է, ի՞նչից են հաջորդը զրկելու։ Միգուցե հացի՞ց ու շաքարավազից։ Երևի սա էլ է իշխանությունների «պատահականությունների» շարքերից։

Խրամորթում շարունակվում է պատերազմը։ Խաղաղ բնակչության կողմից արդեն կա վիրավոր։ Կանանց ու երեխաների շրջանակում արդեն սկսվել են տարհանումները։ Ռուս խաղաղապահներն ու Արցախի իշխանությունները չեղածի հաշիվ են։ Ու ևս մեկ անգամ «պաշտոնական» հաստատեցին իրենց ոչ մի բան լինելը։ Անգործության տրամաբանության մեջ շուտով կասկածի տակ կդնեն նաև Խրամորթի, Նոր Շենի և բոլոր ԱՀ տարածնքերի հայկականությունը, և կհաստատեն դժգույն ու դժբախտ լինելը։ Ադրբեջանի տեռորի դեմ Արցախի իշխանությունները պատասխանում էին երկարատև համառ լռությամբ։ Արցախի իշխանությունները շատ լավ ճնշում են ազգային պայքարն ու ընդդիմադրությունը։ Երանի նույն ուժգնության կես չափով ճնշեին Ադրբեջանի տեռորին։

 

Հեղինակ`

Անդրանիկ Հակոբյան

Դիտումների քանակը: 4650
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին