Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1499 աճյուն

ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են։ ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերել և վերադարձրել են ևս երեք աճյուն:

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մարտի 11-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1499 աճյուն:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել էին 6 աճյուն. երեքը Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս երեքը՝ Մարտունու շրջանի «Ուլյանասար» կոչվող տեղամասից:

ԱՀ ԱԻՊԾ փոխանցմամբ որոնումները վաղը կշարունակվեն Մարտունու (Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող հարավ-արևելյան ուղղություն) և Վարանդայի շրջաններում:

Դիտումների քանակը: 4322
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին