Եվս 4 դի է հայտնաբերվել. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները երկօրյա դադարից հետո կրկին վերսկսվել է։ Երեկ` փետրվարի 10-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել և վերադարձրել են ևս չորս աճյուն:

Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Փետրվարի 11-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն:

Որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում:

Դիտումների քանակը: 4134
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին