ՆԱՏՕ-ն ևս հայ-ադրբեջանական կողմերին զսպվածության կոչ է անում

Խավիեր Կոլոմինա

ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն հայկական և ադրբեջանական ուժերի միջև: Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Խավիեր Կոլոմինան:

«ՆԱՏՕ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ադրբեջանական և հայկական ուժերի միջև ռազմական գործողությունները: Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար և երկու կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունն ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը», — գրել է Խավիեր Կոլոմինան:

ՆԱՏՕ-ն ևս հայ-ադրբեջանական կողմերին զսպվածության կոչ է անում

Հիշեցնենք, որ Եվրամիությունն ու ԱՄՆ պետդեպարտամենտը ևս Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները։

Զսպվածության կոչ է արել նաև ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասը։

Դիտումների քանակը: 4192
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին