Հայաստանի Սահմանադրությունում փոփոխությունների դեպքում հնարավոր կլինի խաղաղության հասնել. Ալիև

Նեռ

Բաքվի և Երևանի միջև խաղաղության հնարավոր կլինի հասնել, եթե Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ։ Այդ մասին Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն փաստացի խաղաղություն է, իսկ երկու երկրների սահմանին արդեն մի քանի ամիս է, ինչ խաղաղ պայմաններ են տիրում։ Բայց այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար պետք է կնքվի հաշտության պայմանագիր և վերջ դրվի Հայաստանի տարածքային պահանջներին Ադրբեջանի դեմ»,-համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների հայտնել է Ալիևը։

Նա դրական է գնահատել Հայաստանում Սահմանադրության հարցի շուրջ ներքաղաքական քննարկումների նախաձեռնումը և ասել, որ դա կարող է լավ հնարավորություն ստեղծել, որպեսզի խաղաղ գործընթացը շուտով ավարտվի։

«Եթե Հայաստանը վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներին և փոփոխություններ մտցնի Սահմանադրության և այլ նորմատիվ-իրավական փաստաթղթերի մեջ, ապա հնարավոր կլինի հասնել խաղաղության»,-ասել է Ալիևը։

Հավելենք, որ հունվարի 19-ին ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկրին նոր մայր օրենք է անհրաժեշտ, որը երկիրը «ավելի մրցունակ և կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նոր պայմաններում»: Մամուլում, սակայն, տեղեկություններ հայտնվեցին, որ Հայաստանի իշխանությունները որոշել են փոխել Սահմանադրությունը Ադրբեջանի ճնշման տակ։

Դիտումների քանակը: 3840
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին