Գերությունից հետո ազատազրկված քաղաքացին ազատ է արձակվել

Ադրբեջանական գերությունից վերադառնալուց անմիջապես հետո ազատազրկված զինծառայող Սերժիկ Ամիրխանյանն ազատ է արձակվել կալանքից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջից հայտնում է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

««Գերիների գործով» մեր երկրորդ վստահորդը՝ Սերժիկ Ամիրխանյանը, այսօր վերադարձավ ազատության: Նա 84 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական բանտում։ Հիմա գեհեններով անցած մեր զինվորականը կվերադառնա իր երկու անչափահաս զավակների մոտ։ Տարոսը՝ մյուս տղաներին»,–գրել է Մելիքյանը։

Վերջինիս խոսքով` թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում։

Հիշեցնենք` 2021թ–ի դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի, որոնց թվում էր նաև Սերժիկ Ամիրխանյանը։

Դիտումների քանակը: 3854
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին