Պայթյունից տուժածներին օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա. Արցախի ՄԻՊ

Screenshot_20230925-222117_X

Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերվում տուժածներին, սակայն, այն բավարար չէ»,– գրել է պաշտպանը։

Արցախի ՄԻՊ–ը հայտնել է նաև, որ պայթյունի հետևանքով կան հարյուրավոր տուժածներ, բայց վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել։

Պայթյունից տուժածներին օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա. Արցախի ՄԻՊ

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Դիտումների քանակը: 3814
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին