Քննարկվում է Գեղարքունիքում ու Սյունիքում ռուս սահմանապահների տեղակայման հարցը. ՌԴ դեսպան

ՀՀ֊ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ առարկայական քննարկումներ են ընթանում։

«Գիտեք, որ ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են: Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում արդեն տեղակայված են ռուս սահմանապահներ, որոնք օգնում են իրավիճակի կայունացմանը», ֊ ասել է Կոպիրկինը, հավելելով, որ շատ կարևոր է այնպես անել, որ տեղի բնակիչները հնարավորինս հարմարավետ զգան իրենց համար նոր ու անսովոր պայմաններում:

Սահմանի երկայնքով, այդ թվում՝ Գեղարքունիքում, սահմանապահների տեղակայման վերաբերյալ Կոպիրկինը նշել է, որ քննարկվում է ռուսական ներկայության ընդլանման հարցը։

«Այդ հարցի շուրջ ընթանում են առարկայական քննարկումներ և խորհրդակցություններ՝ ներառյալ գործնական առումով: Կարծում եմ, որ ամեն ինչ որոշվելու է Հայաստանի անվտանգության շահերից ելնելով, սահմանին կայունության ապահովման և եռակողմ պայմանավորվածությունների կատարման տեսակետից»,- ասել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ ռուս սահմանապահներն արդեն Գեղարքունիքի մարզում են։

«Որոշակի փուլից հետո նրանք արդեն կտեղակայվեն սահմանի երկայնքով, և հայ ու ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից։ Դրանից հետո մնացած բանակցային պրոցեսը կընթանա և որոշ հատվածներում ճշգրտումներ կարվեն»,– ասաց մարզպետը։

Դիտումների քանակը: 4195
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին