Գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի քաղաքացիներ են. ԱՀ ՄԻՊ

timthumb

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, արձագանքելով համացանցի սոցիալական տիրույթում վերջին օրերին ծավալված քննարկումներին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հրապարակել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված ու գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության քաղաքացիների մասին։

Ներկայացված տվյալների համաձայն՝ արցախյան 44֊օրյա պատերազմում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի 750 քաղաքացի, որից 81֊ը` քաղաքացիական անձինք։

81 քաղաքացիներից 42֊ը զոհվել են ադրբեջանական զինուժի հեռահար հարվածներից ու դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցներից, 39֊ը՝ ադրբեջանական գերության ժամանակ` ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի հետևանքով։

Վիրավորված քաղաքացիների թիվը 163 է, վիրավոր զինվորներինն այս պահին հայտնի չէ։

Արցախի Հանրապետությունից 83 անձ համարվում է անհետ կորած, 23֊ը քաղաքացիական անձինք են։

Ադրբեջանական գերության մեջ գտնվող ու գերությունից վերադարձած 103 անձանցից Արցախի Հանրապետության քաղաքացիներ են 23֊ը։

Դիտումների քանակը: 4617
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին