«Եվա» ֆիլմն արժանացել է հանդիսատեսի մրցանակին

Եվա

Իրանահայ ռեժիսոր Անահիդ Աբադի «Եվա» ֆիլմն արժանացել է մարտի 17-ից 21-ը տեղի ունեցած Հռոմի Ֆրանկոֆոն ֆիլմերի 11-րդ փառատոնի Հանդիսատեսի մրցանակին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջից հայտնել է լրագրող Հակոբ Ասատրյանը։

«Սրտանց շնորհավորում ենք և մաղթում նոր հաղթանակներ»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Դադիվանք գյուղում արցախյան առաջին ազատամարտից մի քանի տարի անց։ Ֆիլմում ընդգծվում է, թե ինչպես է երկար տարիներ ձգվող պատերազմն ազդում մարդակային ճակատագրերի վրա՝ պատճառելով  տառապանք:

«Եվա» ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Ֆարաբի» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Ֆիլմի սցենարիստը և ռեժիսորն իրանահայ Անահիտ Աբադն է, պրոդյուսերները Բեյրուզա Պակնահադան, Թաղի Ալիղոլիզադեն, օպերատորը՝ Հասան Քյարաիմին, կոմպոզիտորը՝ Վահան Արծրունին։

Դիտումների քանակը: 4021
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին