Արցախից ծանր հիվանդ են տեղափոխում Երևան. Տեսանյութ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել առողջական խնդիրներ ունեցող մի տղամարդ։

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն:

1960 թվականին ծնված տղամարդը հրատապ վիրահատության կարիք ունի: Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները»,- հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Որոշ տեղեկություններով հիվանդը մեկ շաբաթ առաջ ստուգվել էր, և նրան շտապ վիրահատելու ցուցում կար։ Սակայն Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով անհնար էր նրան տեղափոխել Երևան։  Հիվանդին պետք է տեղափոխեն Նորք Մարաշ սրտաբանական կենտրոն, որտեղ սրտի բաց վիրահատության կենթարկվի։

Դիտումների քանակը: 3920
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին