Հաջիևը հերքում է ԼՂ մասին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը

Գրիգորյան հաջիև

Ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի Ղարաբաղում բնակվող հայերի համար անվտանգության մեխանիզմների ստեղծման շուրջ համաձայնության գալու մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։

Մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի «Վաշինգտոնյան հանդիպումից հետո իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի միջև համաձայնություն կար ստեղծելու միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Մինչև այս պահն այդ մեխանիզմի մասին հստակություն չկա, և հստակություն էլ չկա` խաղաղության պայմանագրով ԼՂ հարցը կլուծվի, թե դրանից դուրս» հայտարարությունը` Հաջիևը հայտնել է, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկումների էությունը միակողմանիորեն «խեղաթյուրում» է։

Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը մտադիր չէ այդ հարցը քննարկել ո՛չ Հայաստանի, ո՛չ այլ պետությունների կամ կազմակերպությունների հետ։

Նա խորհուրդ է տվել հայկական կողմին հրաժարվել «նման ապակառուցողական քաղաքականությունից, քաղաքական կամք դրսևորել տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար և լրջորեն մասնակցել խաղաղության պայմանագրի բանակցություններին»։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր նաև, որ երբ Ադրբեջանի նողմից առաջարկվող հինգ կետերից երեքը ԼՂ մասին է` առանց Լեռնային Ղարաբաղի անունը շոշափելու: Այսինքն` խաղաղության պայմանագրում որոշակի նախադասություններ կան, որոնցից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին` առանց հստակեցնելու: Գրիգորյանը շեշտեց` հայկական կողմի մոտեցումն այն է, որ եթե որևէ ակնարկ կա Լեռնային Ղարաբաղի մասին, ապա պետք է հստակություն մտցվի։

Դիտումների քանակը: 3930
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին