Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Ներքին Հանդի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»,- նշում է աղբյուրը:

Դիտումների քանակը: 3881
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին