Երևանը ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցով դիրքորոշում չունի. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով Վերելք վերլուծական կենտրոնի, հարցին կոչ է արել Հայաստանի իշխանություններին արտահայտել իրենց հստակ դիրքորոշումն արցախահայության ինքնորոշման իրավունքի հարցում։

Պատասխանելով այն հարցը, թե Հայաստանը վավերացրել է Ալմա-Աթայի հռչակագիրը վերապահումով և որ այն չի վերաբերում Արցախին, որը հռչակագրի ստորագրման պահին չի եղել Ադրբեջանի կազմում, Զախարովան պատասխանել է.

«Քաղաքական տարբեր հոսանքների ներկայացուցիչների ողջ կարևորությամբ հանդերձ, այնուամենայնիվ, պետք է հասկանալ պետության պաշտոնական, միասնական, նույնիսկ ոչ թե տեսակետը, այլ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ Քանի որ, սկզբունքորեն, այն ամենին, ինչ ասել է Սերգեյ Վիկտորովիչը (Լավրովը), ես չգիտեմ՝ ինչ ավելացնել առանց համապատասխան դիրքորոշման, որը Երևանում պաշտոնապես ձևակերպված կլիներ որպես միասնական դիրքորոշում»։

Նշենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եվրոպական անվտանգության խնդիրներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Պրահայում քառակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմի ստորագրած համաձայնագիրն այն մասին, որ խաղաղության պայմանագիրը և սահմանազատումը կիրականացվի ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, լուծում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Դիտումների քանակը: 3837
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին