Ադրբեջան տեղափոխված վարձկանների ձեռքերը մինչև արմունկը արյան մեջ են. Մարիա Զախարովա

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Ադրբեջանում ահաբեկչական տարրերի ոչնչացման գործում Ռուսաստանի՝ որպես համաշխարհային տերության նախաձեռնած քայլերի մասին հարցադրմանը: Զախարովան նշել է. «Ստացված տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամներ, որոնց ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ են: Խոսքն արմատական տրամադրված վարձկանների մասին է, որոնք ջիհադիզմի գաղափարախոսության հետևորդներ են: Այս ամենը չի կարող անհանգստություն չպատճառի մեզ, քանի որ իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել ահաբեկչական նոր անկլավի ստեղծմանը, արդեն՝ Անդրկովկասում»։

Ադրբեջանի բողոքներին կտրուկ պատասխան է տվել հայ-ռուսական "Լազարյան ակումբ"-ը

Երկուշաբթի օրը՝ Մոսկվայում մեկնարկած հայ-ռուսական "Լազարյան ակումբ"-ի երկրորդ հանդիպման ժամանակ մեկնաբանել են ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքը՝ ակումբի նախաձեռնությամբ Արցախից մասնակից հրավիրելու վերաբերյալ: Կարդալ ավելին