Զատուլինի վերաբերյալ Երևանից պարզաբանումներ են պահանջվում

զատուլին

ՌԴ-ն դիվանագիտական ուղիներով դիմել է Երևանին` Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի Հայաստան մուտք գործելու արգելքը հաստատելու և պարզաբանելու համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Կոնստանտին Զատուլինը նամակ էր ստացել ՀՀ ԱԺ–ից, որով նրան տեղեկացրել էին, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է։
Անդրադառնալով պատճառին` Մարիա Զախարովան ընդգծել է` այդ հարցով պետք է դիմել համապատասխան երկրին։

Զատուլինին ուղարկված նամակում մասնավորապես ասվում էր, որ վերջին շրջանում պատգամավորի հանրային ելույթները վնաս են հասցնում Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։

Նշենք, որ Զատուլինը պետք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու իր հիմնադրած «Լազարևյան ակումբի» նիստին։ Ստեղծված իրավիճակի կապակցությամն «Լազարյան ակումբի» խորհուրդը Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտք գործելու արգելքը «վրդովեցնող արարք» է համար։

««Լազարյան ակումբի» խորհուրդն այդ քայլը վիրավորական է համարում թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ։ Կարիք չկա ապացուցելու, որ Կոնստանտին Զատուլինը Հայաստանի մեծ բարեկամն է և ռուս ու հայ ժողովուրդների բարեկամության ակտիվ ջատագովը, և նա երբեք չի փոխել իր համոզմունքները։ Այդ մասին, առանց չափազանցության, գիտեն ամբողջ աշխարհի հայերը», — նշված է վերջիններիս տարածած հայտարարության մեջ։

Հավելենք նաև, որ 1995 թվականին հենց Զատուլինի շնորհիվ է, որ ՌԴ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Դիտումների քանակը: 3933
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին