ՍԴ–ն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողեց

Սահմանադրական դատարանը մերժեց քաղաքական չորս ուժերի դիմումները, որոնք վիճարկում էին հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները։

«Սահմանադրական դատարանը որոշեց ԿԸՀ 2021 թվականի հունիսի 27-ի` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ»,- դատարանի որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Արամ Դիլանյանը։

ՀՀ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այս որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հիշեցնենք՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին դիմումներով դատարան են դիմել ընտրություններին մասնակցած երեք քաղաքական դաշինքներ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետականի մասնակցությամբ կազմված «Պատիվ ունեմ»-ը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած «Զարթոնք»-ը։

Դիտումների քանակը: 3998
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին