Նախագահն ընտրել է անգործության ճանապարհը. Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյան

Մի շարք քաղաքացիներ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ, ՀՀ նախագահական նստավայրի դիմաց ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ Արմեն Սարգսյանը դիմի Սահմանադրական դատարան՝ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով։

«Պահանջի ներկայացում ենք նախաձեռնել ՀՀ նախագահին։ Հասկանալի է, որ նախագահը հայտարարել է, թե չի ստորագրելու ԳՇ պետին աշխատանքից ազատելու հրամանագիրը։ Բայց նախագահի կեցվածքից պարզ է դառնում, որ նա չի էլ շտապում դիմել ՍԴ։ Ստացվում է, որ նախագահն ընտրել է անգործության ճանապարհը, որի իրավունքը չունի, և այս պայմաններում նա փոխանակ երկու լուրջ սահմանադրական մարմինների միջև վեճը տեղափոխի դատական հարթակ, հրաժարվում է այդ գործիքից և բոլորիս թողնում է բախտի քմահաճույքին», — լրագրողների հետ զրույցում ասաց Արա Զոհրաբյանը։

«Եթե ՀՀ նախագահն այսօր չդիմեց ՍԴ, մենք՝ նախաձեռնողներս, անպայման փորձելու ենք բացահայտել նախագահի վախերը՝ ինչից ելնելով է նա վախենում վարչապետից, ինչն է խնդիրը, որ նախագահը փոխեց իր կեցվածքը, արդյոք իրենից կրկին քաղաքացիության մասին փաստաթուղթ ուզեցին», — ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց, թե հարցի լուծման երկու տարբերակ կա. կա՛մ վարչապետը հրաժարվում է իր առաջարկից, կա՛մ նախագահը դիմում է Սահմանադրական դատարան։

«Այս երկու ճանապարհներից որևէ մեկը չընտրվելու դեպքում հայտնվում ենք ճգնաժամային իրավիճակում», — ասաց Փաստաբանների պալատի նախագահը։

Եթե, այնուամենայնիվ, նախագահն անգործություն ցուցաբերի և չկատարի իր պարտականությունները, Զոհրաբյանի խոսքով, դա հիմք կարող է լինել նրա պաշտոնանկության գործընթացը սկսելու համար։

Դիտումների քանակը: 4383
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին