ՀՀ նախագահի աշխատակազմը պատասխանել է Զոհրաբյանի հարցմանը

1

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից պատասխանել են Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հարցմանը` շեշտելով, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը գտնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայեցողության շրջանակում։

Զոհրաբյանը նախագահի աշխատակազմի պատասխանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։

ՀՀ նախագահի աշխատակազմը պատասխանել է Զոհրաբյանի հարցմանը ՀՀ նախագահի աշխատակազմը պատասխանել է Զոհրաբյանի հարցմանը

«Ներկայումս, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը թե՛ իրավական ընթացակարգերի, թե՛ սահմանադրական պատասխանատվության և թե՛ քաղաքական հետևանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության ու հայեցողության շրջանակում»,– նշել են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Փաստաբանների պալատի նախագահը նշել է` ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը:

«Որպես քաղաքացի և փաստաբան, գործընկերներիս հետ, վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը»,– գրել է Զոհրաբյանը:

Դիտումների քանակը: 4271
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին