Արցախում ռուս խաղաղապահներին անհրաժեշտ է փոխարինող գտնել. Ջեյմս Օ’Բրայեն

Ջեյմս Օ՛Բրայեն

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին անհրաժեշտ է փոխարինող գտնել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ներկայումս տարածաշրջանում ներկա են ռուսական զորքերը, որոնք գտնվում են այնտեղ՝ 2020 թվականի հրադադարի մասին հայտարարության համաձայն։

«Անհրաժեշտ է, որ ռուս խաղաղապահները հեռանան հնգամյա ժամկետի ավարտից հետո՝ մեկուկես տարուց»,- հավելել է պաշտոնյան։

Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է երկու երկրներին այլընտրանք առաջարկել, և այս իրավիճակում լավագույն տարբերակը ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ աշխատելն է։

Դիտումների քանակը: 3901
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին