Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի նախապատրաստման և առաջիկայում երկկողմ շփումները բարձր մակարդակով կազմակերպելու մասին։

Ըստ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության հեռախոսազրույցի ընթացքում Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ կոնկրետ ջանքերի կարևորությունը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմանը:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Դիտումների քանակը: 3928
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին