ՀԱՊԿ–ը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան. Լավրով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար պահանջվում է Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Երբ Հայաստանը խնդրեց ՀԱՊԿ–ի արտահերթ նիստ գումարել, այն անմիջապես կայացավ։ Դրանից անմիջապես հետո որոշվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, միացյալ շտաբի ղեկավարին: Նրանք գնացին, առաջարկություններ բերեցին, այդ առաջարկություններն արդեն ավելի քան մեկ ամիս է` մեզ մոտ են։ Էությունն այն է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկվի Հայաստանի տարածք, Ադրբեջանի հետ սահման»,- ասել է Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում:

Ըստ Լավրովի` միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է. խորհուրդը պետք է գումարի ՀԱՊԿ նախագահը։

ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Միրզոյանը հոկտեմբերի 12-14-ը աշխատանքային այցով կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Աստանայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Դիտումների քանակը: 3919
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին