Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ առանց նախապայմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը։
Այս մասին, ըստ ադրբեջանական մամուլի, փետրվարի 4-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Օլիվեր Վարհելիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Բացի այդ, Բայրամովը եվրահանձնակատարին ներկայացրել է Ադրբեջանի «ազատագրված» տարածքների վերականգնողական աշխատանքների մասին։
«Մենք քննարկել ենք, թե ԵՄ-ն ինչ ձևաչափով կարող է աջակցել մեզ այդ հարցերում: Այդ ամենը ցույց է տալիս, թե որքան ընդարձակ է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցության օրակարգը»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ դեռ երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել էր, որ Բաքուն բացասաբար է արձագանքել սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներին։
Թողնել պատասխան