Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն ժամանել է Նախիջևան

Lee-Litzenberger

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերն այցելել է Նախիջևանի ինքնավար հանրապետություն, հանդիպել տեղի իշխանությունների հետ, քննարկել Վաշինգտոնի հետ համագործակցության ծրագրերը։ Այդ մասի հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այցը տեղի է ունեցել Նախիջևանի և Հայաստանի սահմանին սրված իրավիճակի ֆոնին:

Հիշեցնենք, որ երեկ սահմանի Երասխի հատվածում կրակոցներից մահացու վիրավորում է ստացել 46-ամյա ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը:

Պաշտոնական Բաքուն էլ նախօրեին կրկին պնդել է, թե հայկական կողմը Վեդիում տեղակայված դիրքերից կրակ է բացել Սադարակի շրջանի բնակավայրերի ուղղությամբ: «Զոհեր ու վիրավորներ չկան», — գրում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Դիտումների քանակը: 4249
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին