Հայ մարզիկը 2 անգամ նոկդաունի ենթարկեց թուրք մրցակցին

Depositphotos_138051138_xl-2015

Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող կրտսեր տարիքի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց թուրք Օմար Սերինի նկատմամբ։ Այդ մասի հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Հայ մարզիկը երկու անգամ նոկդաունի ենթարկեց թուրք մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այսպիսով, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ապահովեց առնվազն 10 բրոնզե մեդալ։ ¼ եզրափակիչում հաղթանակներ են տոնել ու կիսաեզրափակիչ դուրս եկել 42 կգ քաշային Վահագն Գալստյանը, 50 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը և 80 կգ քաշային Կարեն Պետրոսյանը:

Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցում են 25 երկրի 274 մարզիկ։

Դիտումների քանակը: 4019
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին