Արդյո՞ք Գերագույն դատարանն արդյունավետ դատական ատյան է

ԱՀ Գերագույն դատարան

Arcakh24.info լրատվական կայքի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ Արցախի Գերագույն դատարանը գրեթե 13 տարվա իր պրակտիկայում ոչ մեկին չի վերականգնել աշխատանքում: Այսինքն, ճանաչելով աշխատանքային պայմանագրերի լուծման և աշխատանքից հեռացման հրամաններն անօրեն, սոցիալական համարվող պետության Գերագույն դատարանը ոչ մեկին չի վերականգնել աշխատանքում:
Arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանը իր վերլուծության մեջ հղում է կատարում աշխատանքային օրենսդրության վրա, և հիմնվում է այն անհերքելի փաստին, որ համաձայն աշխատանքային օրենսգրքի, անօրեն աշխատանքից հերացված (աշխատանքային պայմանագիրը լուծած) մեր համահայրենակիցների ճնշող մեծամասնությունը պետք է վերականգնվեր աշխատանքում, սակայն Գերագույն դատարանում օրենքի այդ նորմը իրականում չի գործում:

Նշենք, որ Արցախի Հանրապետության Գերագույն դատարանն իր գործունեության ընթացքում հիմնականում որդեգրում է նույն դիրքորոշումը, ինչը հայտնում է ՀՀ Վճռաբեկ դատարանը, չնայած որ իր որոշումներում դրանց հղում չի կատարում:

Մարատ Եգանյանը Գերագույն դատարանին ուղղեց հետևյալ հարցերը՝

  1. Ի՞նչու են նրանք դեմ, որ անօրեն աշխատանքից ազատված արցախցին վերականգնվի աշխատանքում:
  2. Այդ իրավունքի սեփականատերը ժողովո՞ւրդն է, թե նրանք:
  3. Մի՞թե այսքան տարիներ նրանց բարձր աշխատավարձի բեռը իր շալակին կրող արցախցին արժանի չէ նրան, որպեսզի նրանք լիովին վերականգնեն արցախցիների խախտված իրավունքները:
  4. Ինչպիսի՞ անդրադարձ կունենա նրանց նման դիրքորոշումը աշխատային վեճեր քննող ստորադաս դատարանների աշխատաոճի վրա:

Մարատ Եգանյանը հատուկ ուշադրության է արժանացրել, որ այդ հետազոտություններն ու վերլուծությունները, ինչպես նաև բարձրացված հարցերը կատարվել են հանրային վերահսկողության շրջանակներում: Մյուս կողմից նշվում է նաև, որ տեղեկությունների ստացումն արհեստականորեն խոչնդոտվում է չնայած, որ այդ իրավունքը ամրագրված է հայկական երկու պետությունների Սահմանադրություններում:

Հ.Գ.Անհասկանալի է մնում, թե ինչու են Ազգային Ժողովները ընդունում օրենքներ, որոնք միևնույն է չեն կիրառվելու:

Դիտումների քանակը: 5253
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին