Գրիգորյանը բանակցային գործընթացի մանրամասները ներկայացրել է Արցախի պաշտոնյաներին

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին Գրիգորյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Պատվիրակության կազմում են եղել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

«Հանդիպմանը մանրամասներ եմ ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից»,– գրել է Գրիգորյանը։

Ըստ նրա` հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը։

Դիտումների քանակը: 3847
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին